00:00:00

Վթար-վրաերթ՝ Արարատի մարզում. 4 վիրավորներից մեկն 8-ամյա աղջնակ է

16:09, 29 ապրիլ 2019 Պատահարներ

Արարատի մարզում, ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Սամսոն Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 41 DՍ 001 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Ուրցալանջ գյուղի վարչական տարածքում, բախվել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 47-ամյա Արտյոմ Մ.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Volkswagen Vento մակնիշի 31 ՏՏ 558 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Սամսոն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ Արտյոմ Մ.-ն, ով կանգնած է եղել իր ավտոմեքենայի դիմաց, վրաերթի է ենթարկվել իր ավտոմեքենայի բախման հետեւանքով եւ նա ու նրա ուղեւորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Մարինե Ս.-ն եւ 8-ամյա Սյուզի Մ.-ն մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Արտյոմ Մ.-նն աշխատում է «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի՝ Վայոց Ձորի տեղամասի պետ, վիրավորներից Մարինե Ս.-ն աշխատում է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի վերլուծության բաժնի ավագ մասնագետ, իսկ Սյուզի Մ.-ն սովորում է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում։v

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր