00:00:00

Հայ խաղաղապահներին Բեյրությում ընդունել է Արամ Ա կաթողիկոսը

18:43, 28 ապրիլ 2019

Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից ապրիլի 26-ին կազմակերպվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ: Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվել է ճաշ: Օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունել է դեսպան Վահագն Աթաբեկյանը: Նա վերահաստատել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթել հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր