00:00:00

Հայաստանում եղանակը կտաքանա 2-3 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

17:25, 28 ապրիլ 2019

Հայաստանի տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին կլինի հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր