00:00:00

Անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Opel Vectra B»-ին, որի վարորդը հոսպիտալացվել է

16:53, 28 ապրիլ 2019 Պատահարներ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 27-ին, ժամը 23:24-ին ահազանգ է ստացել,  որ Երևան քաղաքի  Գայի պողոտայում՝ «Mercedes» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անհայտ մակնիշի (տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է կայանած «Opel Vectra B» մակնիշի (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1974 թ.) ավտոմեքենային: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա.Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր