00:00:00

Աբեն թեյ է նվիրել Մելանյա Թրամփին ծննդյան կապակցությամբ

15:54, 28 ապրիլ 2019 Աշխարհ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և նրա տիկինը՝ Ակիեն, ԱՄՆ նախագահի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, հատուկ տեսակի կանաչ թեյ և սպասքակազմ են նվիրել ծննդյան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Մայնիտի սիմբուն» թերթը: Ինքը՝ Դոնալդ Թրամփը, Աբեից որպես նվեր ստացել է մարգարտյա ճարմանդներ: Ապրիլի 27-ի առավոտյան Աբեն և Թրամփը նաև գոլֆ են խաղացել ամերիկյան առաջնորդի գոլֆ-ակումբներից մեկում: Իսկ ապրիլի 26-ին առաջնորդները հանդիպել են Սպիտակ տանը և քննարկել միջազգային մի շարք հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր