00:00:00

Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին՝ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ վիճակում․ երեք հոգի հոսպիտալացվել է

15:28, 28 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 62-ամյա Խաչատուր Հովակիմյանի վարած Volkswagen մակնիշի և Աբովան քաղաքի բնակիչ 30-ամյա Գևորգ Ստեփանյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին Shamshyan.com-ը։ Volkswagen-ի վարորդ Խ. Հովակիմյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Գ. Ստեփանյանն ու նրա ուղևոր, համաքաղաքացի 30-ամյա Գևորգ Սիմոնյանը՝ Աբովյանի բժշկական կենտրոն: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է խմած, իսկ Volkswagen-ինը ՝ սթափ և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը: Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր