00:00:00

Տղամարդը Դոնալդ Թրամփի ուղղությամբ հեռախոս է նետել․ տեսանյութ

03:38, 28 ապրիլ 2019 Աշխարհ

Ինդիանա նահանգում տղամարդն իր բջջային հեռախոսը նետել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, երբ երկրի ղեկավարը բարձրացել է բեմ՝  Ազգային հրաձգային ասոցիացիայի առաջ ելույթ ունենալու համար: Ինչպես հաղորդում է Fox News-ին, Ինդիանայի իրավապահ մարմինները հաղորդել են, որ նախագահի վրա հեռախոս նետած տղամարդը Ուիլյամ Ռոուզն է: Աղբյուրը հավելել է, որ դեպքի ժամանակ Ռոուզը հարբած է եղել: Գաղտնի ծառայությունը դեռևս պարզում է, արդյոք Ռոուզի արարքը սպառնալիք էր նախագահի համար: Ուիլյամ Ռոուզը համապատասխան հաստատություն է տեղափոխվել հոգեկան վիճակի ստուգման համար: https://www.youtube.com/watch?v=Iq8ieXAc9A8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր