00:00:00

Ոստիկանները բացահայտեցին Արտաշատում կատարված գողությունը

02:58, 28 ապրիլ 2019 Իրավական

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապրիլի 26-ին, ժամը 12.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1969 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Արմեն Ա.-ին (ազատվել է հարկադիր աշխատանքից համաներումով 01.11.2018թ.): Պարզվել է, որ Արմեն Ա.-ն և 1958 թ. ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Հրաչիկ Խ.-ն մարտի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ցանկապատի վրայից անցնելով՝ մտել են Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցում գտնվող շինության տարածք և այնտեղից գողացել ցանկապատի համար նախատեսված 12 ցանց՝ պատճառելով մոտ 150.000-ից 200.000 դրամ նյութական վնաս: Տուժողը հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է իր ուժերով գտնել գողին: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչիկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:   *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր