00:00:00

Վիճաբանություն Բյուրեղավանում

02:20, 28 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, ձախ թիակի շրջանի պեաձև քերծվածքներ, ձախ արմունկային հոդի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բյուրեղավան քաղաքի 22-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Մհեր Թ.-ն Բյուրեղավան քաղաքի 4-րդ հանրակացարանի հետնամասում կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել երիտասարդին և վնասել վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Մհեր Թ.-ն ժամը 20.00-ին բերման է ենթարկվել ոստիկանություն: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:   *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր