00:00:00

Բացարձակ ապատեղեկատվություն է․ ոստիկանությունը պարզաբանում է

01:30, 28 ապրիլ 2019

Սոցցանցում օգտատերերից մեկը, հղում անելով ոստիկանությունում ծառայող ընկերոջը, ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին տեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում համակարգում պարգևավճարները եղել են աշխատավարձի հարյուր տոկոսի չափով: Սա չի համապատասխանում իրականությանը և բացարձակ ապատեղեկատվություն է: Ոստիկանությունում վերջին տասնամյակներում երբեք կայուն պարբերականությամբ դրամական պարգևատրումներ, առավել ևս՝ աշխատավարձի հարյուր տոկոսով, չեն եղել: Աշխատավարձի հարյուր տոկոսով պարգևատրում ոստիկանության համակարգում առաջին անգամ կատարվել է 2018 թվականի դեկտեմբեր ամսին և մինչ օրս դրամական պարգևատրումները կատարվում են հստակ պարբերականությամբ: Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ու լրատվամիջոցներին՝ չճշտված ու հիմնազուրկ տեղեկություններով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր