00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավորին

00:53, 28 ապրիլ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Նորին Մեծություն Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնեցին ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ շուրջ քսանյոթ տարիների պատմություն ունեցող հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են փոխըմբռնման և հարգանքի մթնոլորտում: Համոզմունք հայտնելով, որ երկու պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ նախագահ Սարգսյանը Նիդերլանդների թագավորին մաղթել է ամենայն բարիք, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ հետագա բարգավաճում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր