00:00:00

Տաշիրում 15-ամյա դպրոցական է սպանվել. Կասկածյալը նրա համադասարանցին է

00:05, 28 ապրիլ 2019 Իրավական

Լոռու մարզում, այսօր՝ ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել. Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված, Տաշիր քաղաքի բնակիչ 15-ամյա Էդիկ Ավոյանը վերակենդանացման բաժանումքում գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են, որ սպանությունը կատարել է Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Ա. Չ.-ն, ով ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժին: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Աղբյուրի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տաշիր քաղաքի սպորտդպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բակում, իսկ մինչ այդ երեկ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, ու այսօր՝ չգիտես ինչու, Ա. Չ.-ն որոշել է պարապմունքից հետո հանդիպել Է. Ավոյանին, որի ժամանակ էլ դանակով հարվածներ է հասցրել նրան: Սպանվածն ու սպանության կասկածանքով ոստիկանության Տաշիրի բաժին տեղափոխվածը համադասարանցիներ են: Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր