00:00:00

«Դիմակավոր անձը՝ դանակով հարձակվեց վրես, ասեց՝ պառկի, կխփեմ». Մանրամասներ դեղատան հարձակումից

22:12, 27 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 24-ին ժամը 1-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի դեղատներից մեկում կատարվել էր ավազակային հարձակում։ Մի երիտասարդ մտել էր շուրջօրյա գործող դեղատուն, դանակի սպառնալիքով գումար պահանջել, հափշտակել դրամարկղից փող, դեղատան աշխատողի դրամապանակը, բջջային հեռախոսը, մատանին, մի քանի դեղահաբեր եւ դիմել փախուստի։ Դեպքից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց։ Օպերատիվ խումբը մեկնեց Տիգրան Մեծի պողոտա իրավապահներն ուսումնասիրեցին, որտեղից ինչ են հափշտակել եւ զրուցեցին տուժողի հետ։ Դրամապանակում եղել են բանկային քարտեր են եղել «Դուռը բացվեց, տեղիցս վեր կացա, միանգամից այդ դիմակավոր անձը՝ դանակը ձեռքին հարձակվեց վրես։ Ասում էր՝ պառկի կխփեմ, հարցրեց, թե փողերն ո՞ւր ա։ Իրար հետ մոտեցանք կասսային, վերցրեց փողերը դեղորայքը լցրեց գրպանը։ Հետո նկատեց մատիս մատանին քաշեց վերցրեց ու փախավ»։ Ըստ տուժողի՝ դիմակավոր անձը բարձրահասակ էր երիտասարդ էր դեմքը տեսնել չէր հաջողվել։ Քրեական հետախույզները վերծանեցին տեսախցիկների տեսագրությունները, տեսահսկող սարքերը ֆիքսել էին ավազակային հարձակումը։ Դեպքից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց։ «Տեսաձայնագրությունները վերծանելուց հետո, ձեռնարկեցինք համալիր որոնողական միջոցառումներ, որի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Նոր Արեշ երկրորդ փողոցի բնակիչ Մամիկոն Առաքելյանը։ Ապրիլի 24-ին նրան հայտնաբերեցինք Վարդաշեն վեցերորդ փողոցում, եւ բերման ենթարկեցինք ոստիկանության Էրեբունու բաժին»,- Վահե Խանզրադյան օպերլիազոր։ Փաստի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Մամիկոն Առաքելյանը ձերբակալված է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, եւ օբյեկտիվ քննելու ուղղությամբ։ https://www.youtube.com/watch?v=4hc7z-fRQPk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր