00:00:00

Թեյլոր Սվիֆթի նոր տեսահոլովակը մեկ օրում մոտ 57 մլն դիտում է ունեցել YouTube-ում

21:50, 27 ապրիլ 2019 Շոուբիզնես

Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի նոր՝ ME! Երգի տեսահոլովակը YouTube-ում մեկ օրում մոտ 57 մլն դիտում է ունեցել, իսկ ներկա պահին արդեն 68 մլն դիտում ունի, գրում է Hollywood Reporter-ը: Հարթակը նշում է, որ սա երգչուհու երաժշտական կարիերայում առաջին նմանատիպ հաջողությունը չէ: Նրա վերջին՝ Reputation ալբոմը, թողարկումից հետո 4 օրվա ընթացքում վաճառվել է ավելի քան 1 մլն օրինակով՝ 2017թ.-ին ամենավաճառված ալբոմը դառնալով: Հայտնի է, որ նախկինում Youtube-ում դիտումների առումով ռեկորդը պատկանել է երգչուհի Արիանա Գրանդեին, որի Thank U, Next երգի տեսահոլովակը հրապարակման առաջին 24 ժամվա ընթացքում 55,4 մլն դիտում էր ունեցեցել։ Հետագայում այս տեսահոլովակին գերազանցել էին կորեական Blackpink և BTS խմբերը՝ համապատասխանաբար 56.7 մլն և 74.6 մլն դիտումով: Սվիֆթի նոր սինգլը կընդգրկվի նրա 7-րդ ձայնասկավառակի մեջ, որի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր