00:00:00

Բյուրեղավանում վեճի ժամանակ կացնով հավածներ է հասցրել 22-ամյա երիտասարդին

21:28, 27 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, ձախ թիակի շրջանի պեաձեւ քերծվածքներ, ձախ արմունկային հոդի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բյուրեղավան քաղաքի 22-ամյա մի բնակիչ: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Մհեր Թ.-ն Բյուրեղավան քաղաքի 4-րդ հանրակացարանի հետնամասում կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել երիտասարդին եւ վնասել վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Մհեր Թ.-ն ժամը 20.00-ին բերման է ենթարկվել ոստիկանություն: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր