00:00:00

Արգիշտի Քյարամյանը պրոֆեսիոնալ է, իսկ թե այդ գումարները որտեղից նրան, թող պարզի Էթիկայի հանձնաժողովը. Դավիթ Սանասարյան

21:16, 27 ապրիլ 2019

Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը բավականին պրոֆեսիոնալ է, իր գործի վարպետն է և ՊՎԾ-ում աշխատանքի առաջին իսկ օրվանից մեծ օգուտ է տվել, իսկ իր հայտարարագրած ունեցվածքը ձեռք է բերել մինչև պետական որևէ աշխատանքի անցնելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը (լիազորությունները ժամանակավոր դադարեցված են)՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի ունեցվածքի վերաբերյալ վերջինիս տվածպարզաբանումներին: «Մարդը բացատրեց իր ֆինանսական միջոցների մասին և միանգամից հարձակվում են, առաջին օրը մի քիչ լավ չբացատրեց, կամ չցանկացավ բացատրել՝ հաշվի առնելով, որ ինքը դա ձեռք է բերել մինչև պետական որևէ աշխատանքի անցնելը, այսինքն՝ թող հիմա հետաքննություն անեն, էթիկայի հանձնաժողովով կա, թող պարզեն այդ գումարները որտեղից է»,-ասաց նա: Դավիթ Սանասարյանը նշեց, որ այդ մարդը լուրջ գործով է զբաղված և վստահություն հայտնեց, որ ավելի լուրջ գործերով է զբաղվելու ապագայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր