00:00:00

Գեղարքունիքի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցուց խոշոր չափի գումար են հափշտակել

21:05, 27 ապրիլ 2019 Իրավական

Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 37-ամյա Անդրեյ Սարգսյանից, ով հայտնել է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 18։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 10։00-ն ընկած ժամանահատվածում, անհայտ անձը կամ անձինք Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասի պատուհանի փեղկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ներս են մտել եկեղեցու տարածք և մոմավաճառության դարակից ու գանձանակից հափշտակել խոշոր չափի գումար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր