00:00:00

Արցախի ԱԳ ղեկավարի պատվիրակությունը հանդիպել է «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ

18:45, 27 ապրիլ 2019

Ուրուգվայ շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի մի խումբ օրենսդիրների,  հանրային գործիչների և գիտնականների նախաձեռնությամբ 2016 թվականին ստեղծված «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։ Պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը կարևորել է ֆորումի գործունեությունը և համոզմունք հայտնել, որ կառուցի անդամների  ջանքերով Ուրուգվայում կհաջողվի շարունակել արդյունավետորեն պաշտպանել Արցախի շահերը, բարձրացնել ԱՀ մասին իրազեկվածության աստիճանը, ինչպես նաև նպաստել Ուրուգվայի և Արցախի միջև երկկողմ ու բազմաշերտ հարաբերությունների զարգացմանը։ Ինչպես  տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի անդամների խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացները։ Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Ֆորումի գործունեության վերաբերյալ: Նախանշվել են Արցախի միջազգային ճանաչման և Ուրուգվայի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր