00:00:00

ՊՎԾ պետի պաշտոնակատարը հաշվետու է քաղաքացիներին. Նա պետք է շուտափույթ շտկի իր սխալը. Փաշինյանը կպարզի տեղի ունեցածը

18:34, 27 ապրիլ 2019

ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողներին ասաց Քաղաքացու օրվա միջոցառումներին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, այնուհետև քննադատություններից հետո տված պարզաբանմանը, թե իր քեռին է նվիրել այդ գումարները: Փաշինյանը՝ հավելեց, որ կպարզի ամենը: Նույն խնդրին անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Սխալ ձեւակերպում է արել Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատարը: Ինքը լավ տեղյակ չէ, որ հաշվետու է եւ շուտափույթ կերպով պետք է շտկի իր սխալը: Այո, միանշանակ սխալ է ասել: Քաղաքացու կարծիքը պետք է հաշվի առնվի»: ԱԺ նախագահը մի վերապահում արեց, որ ՊՎԾ պետի պաշտոնը քաղաքական չէ, եւ Քյարամյանը իրենց քաղաքական թիմը չի ներկայացնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր