00:00:00

Շրի Լանկայում 15 մարդ է զոհվել փոխհրաձգության հետևանքով

18:00, 27 ապրիլ 2019 Աշխարհ

Շրի Լանկայի արևելքում մահմեդական գրոհայինների ենթադրյալ թաքստոցի պայթյունի ու դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով 15 մարդ է զոհվել, որոնցից 6-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է BBC-ն: Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածներից 3-ը կին են, որոնք ենթադրաբար եղել են գրոհայինների ընտանիքիների անդամները: Բնակիչները նշել են, որ լսել են պայթյուններ, որոնց հաջորդել է մի քանի ժամ տևողությամբ փոխհրաձգությունը: Ընդհարումը տեղի է ունեցել Սայնտամարուտուում, գրեթե միաժամանակ ուժային կառույցները հայտնել են հարևան քաղաքում մեկ այլ գրոհի մասին, որի ընթացքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարք և պայթուցիկ նյութեր: Ապրիլի 21-ին Սուրբ Հարության տոնին Շրի Լանկայի մայրաքաղաքի մի շարք եկեղեցիներում և այլ հաստատություններում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 359-ի: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ապրիլի 27-ին Շրի Լանկայում երեք նոր պայթյուն է որոտացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր