00:00:00

Այսօր Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան

17:25, 27 ապրիլ 2019

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Քյարամը կդառնար 23 տարեկան: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմի ձեռնարկած լայնածավալ հարձակումն առաջինը դիմագրավողների մեջ է եղել նաև Քյարամը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն չցանկանալով շատ զոհեր տալ, Ուրֆանյանն անձնակազմին հրամայել է հետ քաշվել, սակայն Քյարամ Սլոյանը միակն է եղել, որ չի ենթարկվել կապիտանին: Մնալով հրամանատարի կողքին՝ մինչև վերջ կռվել է և հերոսաբար նահատակվել:   Հիշեցնենք, որ ադրբեջանցիները, ԴԱԻՇ ահաբեկիչների օրինակով, գլխատել էին ազգությամբ եզդի զինվորի գլուխն ու տարել հետները՝ լուսանկարվելով ու որպես հաղթական ավար՝ ցույց տվել սահմանային գյուղերի բնակիչներին: Քյարամը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով: YN.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր