00:00:00

Ամեն մեկից չենք կարող ակնկալել Քյարամի սխրագործությունը. իմ համար այսօր նախևառաջ մեր հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

17:13, 27 ապրիլ 2019

Դավիթ Սանասրյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Այսօր իմ համար նախևառաջ մեր հերոս, հայ և եզդի ժողովուրդների պարծանք, Հայաստանի (Արցախը ներառյալ) համար նահատակված մեր սիրելի Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Քյարամը ՀՀ այն քաղաքացին է, ով իր կյանքը դրեց մեր բոլորի հետագա հաղթանակների համար։ Ամեն մեկից չենք կարող ակնկալել Քյարամի սխրագործությունը, ու ցանկանում եմ, որ դրա առիթը երբեք չլինի, բայց գոնե հայրենասիրության մասին խոսելով՝ մեր սերունդներին հիշեցնենք, որ մեր օրերում Քյարամներ են եղել։ Ծնունդդ շնորհավոր հերոս, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում, քո պատգամը՝ մեր մտքերում»։ Սիրում եմ բոլորիդ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր