00:00:00

«Ես դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինի». Նիկոլ Փաշինյանը փողոցում խորոված է անում

17:02, 27 ապրիլ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին քայլում է Երեւանի փողոցներով, մոտեցավ Մաշտոցի պողոտայում խորոված անողների խմբին ձեռք վերցրեց շամփուրները: Նա նշեց, որ միայն լսելով գիտի, որ մեկ տարի առաջ հեղափոխության օրերին խորոված են արել փողոցներում. «Ես միայն հեղափոխությունից հետո, երբ վիդեները նայել եմ, հասկացել եմ, որ հեղափոխության 10 տոկոսն եմ տեսել, էն 90 տոկոսից գաղափար չեմ ունեցել»: Ներկաներից մեկն ասաց, որ խորովածը դարձել է հեղափոխության խորհրդանիշերից մեկը, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Ես ուզում էի նման մի բան ասել, հետո մտածեցի՝ չարժի: Շնորհակալ եմ, որ այս ավանդույթը պահել եք: Ես դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինի ու խորոված անեն: Այնպես որ, ով այդպիսի ցանկություն ունի, թող չկաշկանդվի: Անկեղծ ասած, ես ինքս էի ուզում անել, բայց դե գիտեք, սահմանափակումներ կան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր