00:00:00

«Ուզում եմ հուսալ, որ մնացած բոլոր օրերին եւս մարդիկ իրենք իրենց ոչ միայն կզգան, այլեւ կլինեն քաղաքացի». Նաիրա Զոհրաբյան

16:44, 27 ապրիլ 2019

Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները: Ուզում եմ հուսալ, որ վաղը, մյուս օրը եւ դրան հաջորդող մնացած բոլոր օրերին եւս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլեւ կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է: Ուրախ օր բոլորին»: Հիշեցնենք, որ ապրիլի 27–ը առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը, Երեւանում եւ մարզերում նախատեսված են տարբեր միջոցառումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր