00:00:00

Ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է օգնություն

14:55, 27 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 26-ին, ժամը 23:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան բախվել է ՃՈ պահակակետի պատին և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդ Ա.Ս.-ն ծնված 1975 թ. և ուղևոր Կ.Ս.-ն ծնված 1975 թ. տեղի ուժերով դուրս են բերվել արգելափակումից: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տեղում իրականացրել հերթապահություն` մինչ ՃՈ աշխատակիցների դեպքի վայր ժամանելը: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր