00:00:00

«Պատին ծեփող» վարչապետը ներողություն է խնդրել օլիգարխից և հանդիպել Լևոն Մնացականյանին. «Հրապարակ»

13:46, 27 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու-պատերին ծեփելու լեքսիկոնին ծանոթ հանրությունը չի կարող պատկերացնել, թե երբեմն ինչքան փափուկ կարող է լինել նա, երբ դրա կարիքը կա։ Մեզ պատմեցին, որ անգամ այն մարդկանց հանդեպ, ում հրապարակավ վիրավորել է, «ծեփել պատին», մասնավոր հանդիպումների ժամանակ անչափ հարգալից է։ Ընդ որում, այդ հանդիպումները հաճախ հենց ինքն է նախաձեռնում։ Այդ սկզբունքով նա իր մոտ է հրավիրել օլիգարխներից մեկին, ում հրապարակավ վիրավորել էր, և ներողություն խնդրել կոպիտ բառերի համար, հույս հայտնել, որ նա կշարունակի իր գործունեությունը նույն ձևով, ինչպես գործել է նախկին իշխանությունների օրոք։ Նույն սկզբունքով իր մոտ է հրավիրել Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ում հենց իր հրահանգով ազատեցին աշխատանքից, և փորձել է շահել նրա բարեկամությունը։ Մնացականյանը մեծ դժվարությամբ է համաձայնել Ղարաբաղից գալ Հայաստան և հանդիպել վարչապետի հետ։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը փորձել է բացատրել իր որոշման տրամաբանությունը և հարաբերություններ հաստատել։ Մենք կապվեցինք Լևոն Մնացականյանի հետ։ Նա, լսելով մեր հարցը, մի փոքր մտածեց և ասաց․ «Դա Ձեր գործը չի»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր