00:00:00

Նիկոլ Փաշինյանը զայրացել է. Պատրաստ չեն ՔՊ համագումարը անցկացնել մայիսին. «Փաստ»

13:32, 27 ապրիլ 2019 Մամուլ

Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկա համագումարին ընդառաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի նիստը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այն անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը ՔՊ-ում գնահատում են որպես ներկուսակցական դեմոկրատիայի վկայություն: Հատկապես բուռն քննարկումներ են եղել համագումարի անցկացման ժամկետների առումով: Ըստ մեր աղբյուրի փոխանցման, համագումարն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել մայիսին: Սակայն Նիկոլ Փաշինյանը զայրացել է և նշել, որ համագումարի նախապատրաստական աշխատանքներում գրեթե ոչինչ արված չէ, և իրենք մայիսին պարզապես չեն հասցնի այն անցկացնել: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանցկացվի հունիսին: Ի դեպ, դեռ օրեր առաջ նշել էինք, որ ՔՊԿ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է, թեպետ ՔՊ-ականները պնդում են, որ այդ հարցը դեռևս չի քննարկվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր