00:00:00

Արմեն Սարգսյանը հակված չէ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու Վահե Գրիգորյանին. «Հրապարակ»

13:10, 27 ապրիլ 2019 Մամուլ

Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելը որքան էլ ուշագրավ է, սակայն երեկվա դրությամբ դեռ հայտեր չէին ներկայացվել, մինչդեռ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։ Տեղեկություններ կան, որ նախագահ Արմեն Սարգսյանը հակված չէ նորից առաջադրելու իշխանության թեկնածու Վահե Գրիգորյանին, նա նեղսրտել է «Իմ քայլի» վերաբերմունքից, որը տապալեց իր առաջադրած թեկնածուի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը՝ ընդամենը 24 կողմ ձայն տալով։ Ավելին, «Իմ քայլում» ևս շատերը շահագրգռված չեն Վահե Գրիգորյանի թեկնածությամբ, քանի որ հարցն այնքան արծարծվեց, որ իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ եթե Գրիգորյանին ՍԴ գործուղեն, իրենց կարող են մեղադրել ՀՀԿ-ի ճանապարհով գնալու մեջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր