Նշվում է, որ պարետային ժամը ուժի մեջ է մտել Կալմունայ քաղաքում եւ դրա շրջաններում այն հայտարարելու պահից սկսած:
Հիշեցնենք, որ այսօր Շրի Լանկայի Կալմունայ քաղաքում որոտացել է երեք պայթյուն: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել:
Ավելի վաղ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ահաբեկչությունների ամենախոշոր հարձակումները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհերի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տվյալները սխալմամբ ուռճացվել էին բժիշկների կողմից: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվել է 250 մարդ: Հայտնի է, որ բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ: