00:00:00

Լոռիում փորձել են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ը, բայց վարորդը փախուստի է դիմել դեպի Քարինջ գյուղ

03:30, 27 ապրիլ 2019 Պատահարներ

Բնապահպանության եւ ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Քարինջ-Մարց ճանապարհին, ստուգման նպատակով, փորձել են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը չի կանգնեցրել ավտոմեքենան եւ փախուստի է դիմել դեպի Քարինջ գյուղ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենան վարել է 1997 թ. ծնված Մամիկոն Մ.-ն, որը դիմել է փախուստի, փայտանյութը դատարկել իր մորեղբոր տան բակում եւ թաքնվել: Տեղեկությունն ստուգելու նպատակով կատարված այցելությամբ, նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Քարինջ գյուղի մի տան բակում հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ, ինչի կապակցությամբ տանտերը եւ նրա ընտանիքի անդամները հայտնել են, որ այն իրենց բակում հայտնվել է նույն օրը ժ.17.00-ից մինչեւ ժ.21.00-ն ընկած ժամանակահատվածում եւ տեղեկություն չունեն այն դատարկող անձի մասին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Ապրիլի 25-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում, Մամիկոն Մ.-ն բացատրություն է տվել, որ նշված փայտանյութը բենզասղոցի գործադրմամբ պատրաստել է ինքը, ապրիլի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարց գյուղի հարակից անտառից՝ հատելով 1 քամատապալ լորենի, իսկ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Մարց-Քարինջ ճանապարհին չի ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից իր ավտոմեքենան կանգնեցնելու օրինական պահանջին, քանի որ փայտանյութի ձեռք բերման եւ ավտոմեքենայի վարման համար չի ունեցել համապատասխան փաստաթուղթ եւ վարորդական իրավունքի վկայական: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր