00:00:00

Սարիգյուղում ամուսինը դանակահարել է կնոջը. հարվածել է մարմնի տարբեր մասերին

02:23, 27 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 25-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Սարիգյուղի մի բնակչուհի: Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Սարիգյուղ գյուղում իրենց տան բակում քաղաքացուհու ամուսինը՝ 1985 թ. ծնված Սերժիկ Ե.-ն դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ապրիլի 26-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Սերժիկ Ե.-ն եւ հայտնել, որ ինքն է ապրիլի 25-ին, ժամը 20.30-ին, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ պատճառել կնոջը: Կատարվում է նախաքննություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր