00:00:00

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Որուգվայում

23:29, 26 ապրիլ 2019

Ապրիլի 25-ին Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է 2019 թ. աշնանը կայանալիք Ուրուգվայի նախագահական ընտրություններում առաջադրված իշխող և ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերի թեկնածուների հետ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Խորհրդարանում Սենատոր Լուիս Լակաժե Պոի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը քննարկել են Ուրուգվայի և Արցախի միջխորհրդարանական կապերի ստեղծման և խորացման, ինչպես նաև հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Ուրուգվայի մյարաքաղաքի նախկին քաղաքապետ Դանիել Մարտինեսի խնդրանքով նախարար Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին: Ուրուգվայի արդյունաբերության, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Կարոլինա Կոսսեի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել իշխող «Լայն ճակատ» կոալիցիայի կենտրոնական գրասենյակում, այլ հարցերի շրջանակում մտքեր են փոխանակվել Ուրուգվայում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման հնարավորությունների մասին: Անկախ Ուրուգվայում առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից, կողմերը արժևորել են շփումների շարունակականությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր