00:00:00

662 ապօրինի հատված ծառեր՝ մեկ շաբաթում. Միայն «Դսեղի անտառտնտեսություն»-ում 193 ծառ է հատվել

21:23, 26 ապրիլ 2019

ԲՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում, պահպանության աշխատանքներ իրականացնելիս, պահախմբի աշխատակիցների կողմից բացահայտվել են հին և թարմ ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Այս մասին տեղեկացնում է ՊՈԱԿ-ի լրատվական բաժինը: 2019 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 22-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հայտնաբերվել են 662 ապօրինի հատված ծառեր, այդ թվում․ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 19 ապօրինի հատված ծառ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 193 ապօրինի հատված ծառ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 31 ապօրինի հատված ծառ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 141 ապօրինի հատված ծառ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 121 ապօրինի հատված ծառ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 10 ապօրինի հատված ծառ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 147 ապօրինի հատված ծառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր