00:00:00

Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մատենադարան

20:23, 26 ապրիլ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան եւ հանդիպել տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի հետ: Զրուցակիցները խոսել են Մատենադարանի կողմից իրականացվող ծրագրերի եւ հետագա նախագծերի մասին, քննարկել Մատենադարանի հեռանկարային զարգացման եւ միջազգային համագործակցության մի շարք հարցեր: Հանրապետության նախագահը նշել է, որ արտերկրյա այցերին միջազգային կազմակերպությունների ու պետության ղեկավարների հետ հանդիպման շրջանակում պարբերաբար ներկայացրել է Մատենադարանի գործունեությունն ու կառույցի մեծ ներուժը՝ դառնալու հնագույն ձեռագրերի ուսումնասիրման, պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն: Կողմերն ընդգծել են նաեւ, որ հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը լավագույն վայրը կարող է լինել օտարերկրացի մասնագետների վերապատրաստման, գիտահետազոտական ուսումնասիրությունների իրականացման համար: Խոսվել է տարբեր երկրներում, ինչպես օրինակ Իրաքում եւ Սիրիայում պատերազմի հետեւանքով վնասված հին ձեռագրերը Մատենադարան բերելու եւ վերականգնելու հնարավորության մասին: Այցի ավարտին նախագահ Սարգսյանն այցելել է Մատենադարանում գործող «Փոքրիկ ծաղկողներ» մանկապատանեկան կրթական ծրագրի մասնակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր