00:00:00

Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան

19:11, 26 ապրիլ 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վլադիմիր Կարմիրշալյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»: Ներկայացնում ենք Վլադիմիր Կարմիրշալյանի կենսագրական տվյալները. Ծննդյան թիվ և վայր՝ 1952թ․ մարտի 2, ք․ Էջմիածին Կրթություն՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (1970-1974 թթ.) և Մոսկվայի պետական համալսարան(1974-1976 թթ.) 1991թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Մոսկվայի դիվանագիտական ակադեմիան: Աշխատանքային գործունեություն՝ 1976-1977 թթ. աշխատել է Մոսկովյան Նովոստի լրատվական գործակալության Երևանյան գրասենյակում և Արմենպրես գործակալությունում: 1977-1978թթ․ ՀԽՍՀ արտաքին գործերի  նախարարության Քաղաքական տեղեկատվության բաժնի երկրորդ քարտուղար 1978-1985թթ.արտաքին գործերի նախարարի օգնական 1985-1989թթ. Դանանգում ԽՍՀՄ Գլխավոր հյուպատոսարանի հյուպատոս 1990թ. հունիսին ԽՍՀՄ ԱԳՆ-ի կողմից չորս ամսով գործուղվել է Արգենտինայում ԽՍՀՄ դեսպանություն՝ ակադեմիայի ավարտական թեզը պատրաստելու և այն ավարտելուց հետո Արգենտինայում դիվանագիտական աշխատանքը շարունակելու նպատակով: 1991-1992թթ․ ՀՀ արտգործնախարարության Առաջին քաղաքական վարչության պետ 1992-1994թթ. ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի երկրների վարչության պետ 1994-1995թթ. ղեկավարել է ՀՀ ԱԳՆ Միջազգային  կազմակերպությունների վարչությունը: 1995թ. նոյեմբերին  նշանակվել է ՀՀ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից ստեղծված Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն, այնուհետև՝ գլխավոր տնօրեն: 1998-2000թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական՝ մարդու իրավունքների հարցերով 1998-2000թթ. ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ 2000-2006թթ. Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի Թագավորություններում եւ Ֆինլանդիայի Հանրապետությունում (նստավայր՝ Երևան) ՀՀ դեսպան 2006-2012թթ․ Ուրուգվայում, Չիլիում, Արգենտինայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Բուենոս Այրես) 2013թ-ից ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Օտար լեզուներ՝ Ռուսերեն, անգլերեն և իսպաներեն Ընտանեկան կարգավիճակ՝ Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր