00:00:00

Ոստիկանները Վերին Պտղնիում հայտնաբերել են խարդախության համար հետախուզվող Ասատուրին եւ Կարինեին

17:59, 26 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 25-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Վերին Պտղնի համայնքում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել 61-ամյա Ասատուր Կ.-ն, որը 2016թ. հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Վերին Պտղնի համայնքում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել 61-ամյա Կարինե Կ.-ն, որը 2019թ. փետրվարի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր