00:00:00

Ով է առաջ «բրթում» Արգիշտի Քյարամյանին․ երիտասարդը Փաշինյանի հորդորը չի կատարում

17:56, 26 ապրիլ 2019

«Հայաստանի քաղաքացիները՝ մանավանդ այսօրվա հանգրվանում իրավունք ունեն իմանալ ի վերջո որպես ՀՀ նախագահ, վարչապետ, նախարար, ԱԺ պատգամավոր, մարզպետ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ինչ ունեցվածք ունեն եւ ինչքանով է այդ ունեցվածքի ծագումնաբանությունը օրինական, ինչքանով է դա  համապատասխանում ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի կանոններին»։ Սա հատված էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված ելույթից։ Բարձրաստիճան պաշտոնյաների՝ հանրության առաջ հաշվետու լինելու կարեւորության մասին Փաշինյանը խոսել էր 2017 թվականի փետրվարի 2-ին։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարը չէր, այլ՝ ընդդիմադիր գործիչ։ «Ես կարծում եմ, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը: Այն, որ ես պաշտոնյա եմ, վաղուց գիտեմ, բայց այս հարցին այսպես կպատասխանեմ. ես զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային և կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել: Ես չեմ փորձում պարզաբանել, ինչը ասեցի, բավարար էր: Ես հաշվետու չեմ»։ Սա արդեն վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանի պատասխանն էր լրագրողների այն հարցին, թե ինչպես եւ ինչ եղանակով է ջահել պաշտոնյան կուտակել հսկայական միջոցներ։ Նշենք, որ հանրությանն այդպես էլ հաշվետու լինել չցանկացող 28-ամյա Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 32 միլիոն դրամ, 48 հազար ամերիկյան դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացվա անշարժ գույք և ավտոտնակ: Այս պաշտոնյայի հայտարարագրում առկա են նաև ութ միլիոն դրամը գերազանցող զարդեր:  Բավականին պատկառելի ունեցվածք ունի նաեւ Քյարամյանի կինը։ Մամուլում սույն երիտասարդի վերաբերյալ տարբեր տեղեկություններ կան։ Մասնավորապես ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան): Այս մասին գրել էր Armdaily.am լրատվականը։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը։ Այսինքն՝ Քյարամյանի հոգևորական հայրը ամուսնանալով խախտել է ՀԱԵ կանոները։ Քյարամյանը հերքել էր այս տեղեկությունը։ Հիմա մեկ այլ տեղեկության մասին։ Ու՞մ «դաբրոյով» է երիտասարդը հասել սույն պաշտոնին եւ հակասում Նիկոլ Փաշինյանին։ Hraparak.am-ի տեղեկությունների համաձայն Քյարամյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մտերիմն է։ «Փաստորեն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հասավ իր նպատակին․ տեղեկացրել էինք, որ չնայած կառավարչական օրենքի պահանջին, որ հիմնարկի ղեկավարի բացակայության ժամանակ նրան փոխարինի առավել երկար պաշտոնավարող տեղակալը, այսինքն՝ Ալբերտ Աբգարյանը, Աղաջանյանին հաջողվել է հասնել նրան, որ վերջինս հրաժարվի և որպես փոխարինող ներկայացնի Քյարամյանին»,- գրում է «Հրապարակը»։ Սույն երիտասարդը ըստ էության կամ չի ընկալել որ երկրում իրավիճակ է փոխվել, կամ նրան առաջ «բրթողը» վստահեցրել է, որ իրավիճակի փոփոխությունը ոչ բոլորին է վերաբերում։ Քյարամյանը պարտավոր է կամ հաշվետու լինել հանրության առաջ, կամ պաշտոնանկ արվի։ Նոր Հայաստանում նման երեւույթները պետք է բացառվեն, անկախ այն հանգամանքին, ով ում հովանավորչությունն է վայելում, կամ ով ում է «բրթում»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր