00:00:00

Ո՞ւր պետք է փախնեն՝ երկրագունդը փոքր է. Վարչապետը՝ Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի մասին

17:16, 26 ապրիլ 2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը օգտագործել է իր պատգամավորական կարգավիճակը և կորել իրավապահների տեսադաշտից: Այս մասին,  այսօր լրագրողների հետ  զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ պատասխանատվությունից խուսափում է նախկին պատգամավորը։ «Նա քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէ, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ։ Միհրան Պողոսյանը նույնպես, պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել Հայաստանից։ Ի՞նչ կա այդտեղ զարմանալի։ Եթե նրանց պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք պետք է ասեիք՝ բա ու՞ր մնաց օրենքը, օրինականությունը։ Բայց ո՞ւր պետք է փախնեն՝ երկրագունդը փոքր է», - ասաց Փաշինյանը։ Նշենք, որ նախկին երկու պատգամավորները, ովքեր Հանրապետական կուսակցության անդամ են, մեղադրյալներ են քրեական տարբեր գործերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր