00:00:00

Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Նաիրա Զոհրաբյանն անձամբ է դրանք փորձարկել անվասայլակով (տեսանյութ)

16:35, 26 ապրիլ 2019

Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն անձամբ անվասայլակով փորձել է անցնել թեքահարթակներով: Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է. «Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երեւանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված եւ հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է: Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել: Երեւանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով»: Այս գրառմանը կից նա նաեւ տեսանյութ է հրապարակել: https://www.facebook.com/n.zohrabyan/videos/431020724384991/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր