00:00:00

Նորատուսի մոտ ավտոմեքենա է շրջվել

14:36, 26 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 26-ին, ժամը 02։50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել երթևեկելի հատված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր