00:00:00

Իսկ ե՞րբ կխոսի Սերժ Սարգսյանը. նա «անալիզներ» է արել. «Իրատես»

13:55, 26 ապրիլ 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ն տեւական ժամանակ «եփեց» Սերժ Սարգսյանի խոսելու մասին տեղեկությունը` լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռելով այս թեմայի վրա, իրականում դա բավական լավ մտածված քարոզչական հնարք էր: Սերժ Սարգսյանն ամենեւին էլ մտադիր չի եղել խոսելու իր հրաժարականի օրը: Սա, մեր տեղեկություններով, ընդամենը փորձարկում էր, թե որքան են սպասում Սարգսյանի խոսքին, ու հանրությանն այսօր որքան է հետաքրքիր երրորդ նախագահը: Սակայն Սերժ Սարգսյանը, ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը, «անալիզներ» է արել ու հասկացել, որ առայժմ պետք է շարունակի լռության ուխտը: Ըստ նրա թիմակիցների` Սարգսյանը ոչ մի վայրկյան քաղաքական գործընթացներից հեռու չի եղել ու չի պատրաստվում լինելու, աշխատում է ու փորձում հասկանալ` ե՞րբ է, այդուհանդերձ, խոսելու ճիշտ ժամանակը: Որքան արագ նոր իշխանության վարկանիշն անկում գրանցի, այնքան կմոտենա Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր