00:00:00

Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվելու դիմում է գրել. «Հրապարակ»

13:23, 26 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարությունում՝ որպես տնտեսագետ։ Նա 2016-ին երրորդ զավակն է ունեցել եւ գտնվում էր հետծննդյան արձակուրդում, որի ժամկետն օրերս ավարտվել էր։ Երբ նախարարությունից հետաքրքրվել են՝ աշխատանքի դուրս գալու հարցով, Սաթենիկ Սարգսյանը աշխատանքից ազատման դիմումն է ուղարկել։ Երեկ նախարարն արդեն ստորագրել էր նրա՝ աշխատանքից ազատման դիմումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր