00:00:00

Մեքենաների ներկրման հարցը՝ ԵԱՏՄ օրակարգում. 15000 քա­ղաքացի պատրաստվում է լուրջ գործողությունների դիմել. «Փաստ»

13:00, 26 ապրիլ 2019 Մամուլ

«Փաստը» գրում է․ «Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, և, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քա­ղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել: Հարցն այն է, որ եկող տարվանից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանա­լու է մոտ 50 տոկոսով: Թերթի տեղեկու­թյունների համաձայն, այս հարցը վարչապետ Փաշինյանը նախապես քննար­կել է Տիգրան Սարգսյանի հետ, ով ներկայումս ղեկավարում է ԵԱՏՄ կառավա­րությունների խորհուրդը, նրանք համաձայնության են եկել հարցը բարձ­րացնել ԵԱՏՄ ներսում և բացատրել խնդրի նրբությունը: Հարցի հետ կապ­ված՝ մյուս շաբաթ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկում ունենալ նաև Դմիտրի Մեդվեդևի հետ, ով Հա­յաստան կժամանի ապրիլի 29-ին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր