00:00:00

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան վազանց կատարելիս բախվել է այլ մեքենայի, կան տուժածներ

03:54, 26 ապրիլ 2019 Պատահարներ

Ապրիլի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտովթարի հետևանքով Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Կապանի բնակիչներ, 24-ամյա Տիգրան Կարապետյանը, 30-ամյա Գևորգ Բաղդասարյանը և 32-ամյա Աննա Իսրայելյանը: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տ. Կարապետյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AN 428 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 321-րդ կմ հատվածում վազանց կատարելուց դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Գ. Բաղդասարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FR 538 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ 2 վարորդներ ու 06-ի ուղևորուհի Ա. Իսրայելյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր