Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Հայոց ցեղասպասնության ճանաչման միջազգային ջանքերին:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի Հանրապետության նախագահականից արված հայտարարության մեջ նշվում է, որ Կիպրոսի ժողովուրդը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և այն որակում մարդկության պատմության սև բիծ:
Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտել են նաև Կիպրոսի քաղաքական ուժերն ու պատգամավորները:
Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ընդունել է 1962թ.