00:00:00

Երեւանում կայանված ավտոբուսից մի քանի հոգով ալյումին են գողացել. նրանց արդեն խոստովանել են

00:54, 26 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 23-ին, ժամը 16.45-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ 15-րդ թաղամասում կայանված ավտոբուսից մի քանի հոգի այլումին են գողանում: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած պարկապահակետային ծառայողները Շիրազի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Վրեժ Վ.-ին եւ 27-ամյա Հովհաննես Ե.-ին: Նրանք տվել են խոստովանական բացատրություն ու բաց թողնվել: Գողոնը հայտնաբերվել է: Նույն օրը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մաշտոցի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 18-ամյա Սարգիս Գ.-ին: Ըստ նախնական տվյալների՝ նա ապրիլի 22-ին Ջանիբեկյան փողոցում կայանված «Օպելից» գողացել է մարտկոցը: Նա հայտնել է, որ ապրիլին Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված մեքենաներից գողացել է մարտկոցներ: Սարգիսը բաց է թողնվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր