00:00:00

Մեր երկրում չպետք է լինեն երեխաներ, ովքեր զրկված կլինեն ծնողական խնամքից. Արսեն Թորոսյան

23:08, 25 ապրիլ 2019

Այսօր եռակողմ հուշագրի ստորագրման արարողություն է տեղի ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների և «Բարի մամա» հասարակական կազմակերպության (ՀԿ) միջև: Հուշագրի հիմքում ընկած է Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելը, ինչպես նաև կանխել մանկատներում երեխաների հանձնումը:Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ «Ես կարծում եմ, որ մեր պետական քաղաքականությունը ևս պետք է ուղղված լինի այն հեռանկարին, որ մեր երկրում չպետք է լինեն երեխաներ, ովքեր զրկված կլինեն ծնողական խնամքից: Այս հուշագրի շրջանակներում մենք փորձելու ենք սկիզբ դնել մի գործընթացի, որ երկար տարիներ թերացել է: Խոսքը ծննդատներում երեխաներից հրաժարվելու դեպքում ընտանիքներին աջակցության տրամադրումն է՝ հոգեբանական, սոցիալական և առողջապահական, որպեսզի նրանք վստահ լինեն, որ բավարար ուժեղ են՝ իրենց երեխային չլքելու համար»,- ասել է Արսեն Թորոսյանը: Ըստ հուշագրի՝ առողջապահության նախարարությունը մասնակցելու է ֆոկուս-խմբային քննարկումների և ծրագրի փուլերի մշակմանը, աջակցելու է բուժհաստատությունների և ծննդատների բուժանձնակազմին հնարավորության սահմաններում վերապատրաստումների ուղարկելու գործընթացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր