00:00:00

Արմեն Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

22:40, 25 ապրիլ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի): Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչին լավագույնս կարող է նպաստել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը: Հանրապետության նախագահը նաև շնորհավորել է դեսպանին գալիք տոնի՝ Նիդերլանդների Ազգային օրվա կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցը, մասնավորապես գիտության, կրթության, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր