00:00:00

Վերաքննիչում մեկնարկեց «Սպայկայի» տնօրենին կալանավորելու դեմ ներկայացված բողոքի քննությունը

21:29, 25 ապրիլ 2019 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։ Նշենք, որ գործը դատարանում քննվում է դռնփակ կարգով։ Հիշեցնենք, որ Ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։ 2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը): Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր