00:00:00

Աննա Վարդապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

21:56, 25 ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Հանդիպման ընթացքում փոխնախարարը ԵԽ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակվող Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունն ունի հստակ վերջնաժամկետներ նախագծերը Խորհրդարան ներկայացնելու համար: Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել վերոնշյալ օրենքների նախագծերի մշակման աշխատանքները: Փոխնախարար Վարդապետյանը գործընկերների հետ քննարկել է նաև Վարչական իրավախախտումների և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է այս չորս նախագծերի միաժամանակյա մշակումն ու ընդունումը, որպեսզի բացառվեն հակասություններն ու համընկնումները տարբեր օրենսգրքերի նախագծերում առկա իրավակարգավորումներում: Կողմերը քննարկել են նաև նախագծերի մշակման աշխատանքներին ԵԽ աջակցության ձևաչափերը՝  փորձագետների ներգրավման, միջխմբային քննարկումների կազմակերպման, հանրային քննարկումների և Խորհրդարանում աշխատանքային խմբերի մասնակցությամբ քննարկումների կազմակերպման հարցերում: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության պատրաստակամությունը:                                                                           

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր